Միջազգային

 «Ալ Քաիդա»-ն սպառնում Է ահաբեկչություններ կազմակերպել Հնդկաստանում

2 րոպեի ընթերցում

 «Ալ Քաիդա»-ն սպառնում Է ահաբեկչություններ կազմակերպել Հնդկաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն սպառնացել Է Հնդկաստանում ահաբեկչություններ կազմակերպել կառավարող կուսակցության նախկին ներկայացուցչի՝ Մուհամեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խմբավորումն սպառնացել Է մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություններ կազմակերպել Դելիում, Մումբայում, ինչպես նաեւ Ութար-Փրադեշում եւ Հուջարաթում»,-հաղորդում Է Zee News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ահաբեկիչների հայտարարությունը: Հնդկաստանում կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտի» կուսակցության նախկին ներկայացուցիչ Նիփուր Շարման իսլամի եւ Մուհամեդ մարգարեի մասին մի շարք արտահայտություններ Է թույլ տվել անցած շաբաթ ազգային հեռուստատեսությամբ կազմակերպված բանավեճերի ժամանակ:

Նրա արտահայտությունները դիվանագիտական սկանդալ են առաջացրել մի շարք մուսուլմանական պետությունների հետ, ներառյալ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն, որոնք դատապարտել են հակամուսուլմանական արտահայտությունները, իսկ մի շարք երկրներ կանչել են Հնդկաստանի դեսպաններին եւ նրանց բողոք հայտնել: Իրենց հերթին Հնդկաստանի կառավարությունը եւ «Բհարաթիա ջանաթա պարտի»-ն զերծ են մնացել հայտարարություններից, իսկ Շարման ազատվել Է պաշտոնից ու զրկվել կուսակցության անդամակցությունից:

Նախօրյակին Դելիի ոստիկանությունը պահպանության տակ Է վերցրել Շարմային ու նրա ընտանիքին՝ Մուհամեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո նրա հասցեին հնչեցված սպառնալիքների պատճառով: Ոստիկանությունը նաեւ երեք քրեական գործ Է հարուցել այն սպառնալիքների կապակցությամբ, որոնք ստացել Է Շարման: Իր հերթին Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի ոստիկանությունը քրեական գործ Է բացել արդեն Շարմայի նկատմամբ եւ նրան հունիսի 22-ին քննիչի մոտ կանչել ցուցմունքներ տալու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում