ՀԲ-ն 2022-ի կեսերին կանխատեսում է համաշխարհային գնաճի պիկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը (ՀԲ) ակնկալում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մինչև 2022 թվականի կեսերը, որին կհետևի գների աճի տեմպերի անկումը, բայց միևնույն ժամանակ տեսնում է ստագֆլյացիայի ռիսկ, ինչպես 1970-ականներին էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով բանկի զեկույցը։

«Սպասվում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մոտ 2022 թվականի կեսերին, այնուհետև աստիճանաբար կնվազի»,- կարծում են զեկույցի հեղինակները։

Համաշխարհային բանկը 2022 թվականի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հունվարին 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 2,9 տոկոս, իսկ 2023 թվականի համար՝ 3,2 տոկոսից մինչև 3 տոկոս: Փորձագետները տեմպերի դանդաղումը կապում են կորոնավիրուսային համաճարակի, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ինչը, ինչպես նշվում է, հանգեցնում է հումքի գների բարձրացման և մեծացնում է մատակարարումների խափանումների վտանգը։

Բանկը նշում է, որ հետազոտողները դեռևս համաձայն չեն, թե ներկայիս իրավիճակը որքանով է նման 1970-ականներին: Որոշ հետազոտողներ կարծում են, որ 1980-ականներից սկսած գնաճի դեմ պայքարի փորձը պետք է օգնի կանխել ստագֆլյացիան:

Համաշխարհային բանկը նշում է, որ 1973 թվականին գնաճը հասել է 10,3%-ի, երբ նավթի գների աճ է գրանցվել։ Գնաճը բարձր մնաց մինչև 1982 թվականի անկումը։

Հայերեն Русский

Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին