Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 7-ի երեկոյան ժամերին, հունիսի 8-12-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ կդիտվի նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Մարզերում հունիսի 7-ին՝ կեսօրից հետո, հունիսի 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Հայերեն English Русский

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ