Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական SATLANTIS ընկերությունը հայտարարություն է տարածել Հայաստանի առաջին արբանյակը՝ «Ուրդանետա»-ն Տիեզերք ուղարկելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենք հպարտ են համագործակցելու Հայաստանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընկերության տնօրեն Ժան-Ժակ Դորեյնը մասնավորապես նշել է. «Հպարտ ենք տեղափոխել Armsat-1 անունով հայտնի մեր «Ուրդանետա» արբանյակ, որն առաջին հայկական ռազմավարական արբանյակն է: Մենք կաջակցենք կառավարության որոշումներին՝ ստեղծելով աշխատատեղեր, տաղանդներ ու արտադրանք»:

ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:

«Ուրդանետա»-ն, որը ստացել է աշխատանքային ARMSAT-1 անվանումը, ունի 2մ օպտիկայի տարածքային թույլատվությունը: SATLANTIS-ից նշել են, որ հայկական կողմի հետ ունեցած համաձայնագիրը դրականորեն կազդի հայաստանյան էկոհամակարգի վրա՝ ավելացնելով ոլորտային մասնագետների ու ինժեներների թիվը:

Նշվում է, որ հաջող մեկնարկից հետո առաջին հայկական արբանյակը լավ վիճակում է ու պատրաստ առաջիկա 4 տարիների ընթացքում կատարելու իր աշխատանքը: Մայիսի 26-ին ARMSAT-1-ն առաջին կապն է հաստատել Երկրի հետ, արբանյակի բոլոր ենթահամակարգերն անխափան վիճակում են:

Արբանյակի առաքելության մանրամասներն ու առաջին արդյունքները ներկայացվելու են Երևանում՝ սեպտեմբերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները