Միջազգային

Ղազախստանում քվեարկողների բացարձակ մեծամասնությունը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում քվեարկողների բացարձակ մեծամասնությունը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 77.18 տոկոսը կողմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը:

Ղազախստանում հունիսի 5-ին հանրաքվե է անցկացվել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցով: Փոփոխությունները միտված են նախագահական լիազորությունների կրճատմանը, իշխանության այլ թևերի ուժեղացմանը և պետության ղեկավարման գործում քաղաքացիների դերի բարձրացմանը:

Առաջարկիվող փոփոխություններով Ղազախստանում կվերանա կառավարման «սուպերնախագահական» համակարգը, երկիրը կանցնի կառավարման նախագահական համակարգի՝ ուժեղ խորհրդարանով ու հաշվետու կառավարությամբ: Փոփոխություններով նաև արգելվում է երկրի ղեկավարի հարազատների կողմից պետական կառավարման համակարգում ղեկավար պաշտոնների նշանակելը: Երկրի ղեկավարը կառավարման ընթացքում չի կարողանալու որևէ կուսակցության անդամ լինել:

Թարմացված Սահմանադրությամբ չեղարկվելու են երկրի առաջին նախաահ Նուրսուլթան Նազարբաևին տրված կարգավիճակն ու արտոնությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում