Սպորտ

Հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդների ենք տեսնելու. ծանրամարտի հավաքականի մարզիչն ամփոփեց ԵԱ-ն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականում հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդ ծանրորդների անուններ են լինելու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունում մեր գրանցած արդյունքը նորմալ եմ համարում: Մեկ-երկու բացթողում կար, բայց դրանք կշտկենք»,-ասաց Խաչատրյանը:

Վերջինս շեշտեց, որ նախորդ տարի Եվրոպայի նախորդ առաջնության ոսկե մեդալներն այս տարի փոխեցին գույնը, քանի որ օլիմպիական քաշային կարգերում մեծացել է մրցակցությունը: «Հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդների ենք տեսնելու»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության երկամարտի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի ընտրանին երրորդն է (7 մեդալ): Առաջին տեղում Բուլղարիան է (8 մեդալ), երկրորդը` Ուկրաինան (7 մեդալ): Ուկրաինայի հավաքականը երկրորդն է, քանի որ ուկրաինացի մարզիկներն ավելի շատ ոսկե մեդալներ են նվաճել:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակցեց 10 մարզիկով: Եվրոպայի առաջնության չեմպիոններ դարձան Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ): Հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (109 + կգ): Այս առաջնության բրոնզե մեդալներին արժանացան Գոռ Մինասյանը (109 + կգ) և Արսեն Մարտիրոսյանը (109 կգ): «Փոքր» արծաթե մեդալ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը:

Հայերեն

Ուկրաինան չի ճանաչում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

ՀՀ նախագահը և Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա․ տուժածներ չկան

Կրեմլը ստուգում է, թե որքան հեռու կգնա Թրամփը Եվրոպայի դեմ պատժամիջոցների հարցում. Bloomberg

«Արարատ-Արմենիա»-ն սկզբունքային խաղում հաղթեց «Փյունիկ»-ին

Գյումրիում ընտրակաշառքի գործով մեղադրյալներից 5-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը

Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է iPhone-ի ծրագրային յուրաքանչյուր թարմացման համար ԵՄ-ում սահմանել 10 ցենտ վճար

ԱՄՆ նախագահը հայտարարել է Կանադայի վարչապետի հետ արդյունավետ զրույցի մասին