Միջազգային

Մահացել Է Bon Jovi ռոք խմբի համահիմնադիր Ալեք Ջոն Սաչը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Bon Jovi ռոք խմբի համահիմնադիր Ալեք Ջոն Սաչը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 71-րդ տարում մահացել Է ամերիկացի երաժիշտ Ալեք Ջոն Սաչը, որը հայտնի Է որպես Bon Jovi ռոք խմբի բաս կիթառահար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է երաժշտական խմբի հայտարարության մեջ: «Մեր սիրտը կոտրված Է մեր թանկագին ընկեր Ալեք Ջոն Սաչի մահվան բոթից»,-նշվում Է Twitter-ում զետեղված Bon Jovi խմբի հաղորդագրության մեջ:

«Որպես Bon Jovi-ի հիմնադիրներից մեկը, Ալեքը եղել Է խմբի ստեղծման անքակտելի մասը»,-ասվում Է հայտարարության մեջ: Bon Jovi-ն ամերիկյան ռոք խումբ Է Նյու Ջերսիի նահանգից, որն ստեղծվել Է 1983 թվականին: 2006 թվականին խումբն ընդգրկվել Է Մեծ Բրիտանինայի Երաժշտական փառքի սրահում, իսկ 2018 թվականին՝ ամերիկյան Ռոք-ն-ռոլի փառքի սրահում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում