Քաղաքականություն

Ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այս շարժման բոլոր պրոցեսների համար. Իշխան Սաղաթելյան

3 րոպեի ընթերցում

Ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այս շարժման բոլոր պրոցեսների համար. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժումը հունիսի 4-ին հերթական հանրահավաքն անցկացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որի ընթացքում ցույցերի առաջնորդող գործիչներն ու մասնակիցներից շատերն անդրադարձան նախորդ օրը Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերին, պատմեցին իրենց տեսածը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանը իր ելույթում շեշտեց, որ իրենք անձամբ պատասխանատվություն են կրում տվյալ քաղաքական շարժման բոլոր գործընթացների համար և երբեք չեն խուսափում պատասխանատվությունից:

«Ուզում եմ պատասխանել երեկվանից հնչող հիմնական այն հարցադրմանը, թե երբ տեղի են ունենում բախումներ՝ ո՞վ է պատասխանատվություն կրում, սլաքներ են ուղղում, անձնավորում են: Շատ հստակ և ուղիղ ուզում եմ պատասխանել այս հարցին՝ մենք, ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում ենք: Մենք ո՛չ պատասխանատվությունից խուսափող ենք, ո՛չ պատասխանատվությունից փախչող: Հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այսօր մենք այս հարթակում ենք: Այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ», - հայտարարեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ «Դիմադրության» շարժումը շարունակելու է իր պայքարը մինչև վերջ:

Ելույթներից հետո Սաղաթելյանն առաջարկեց հավաքված մարդկանց երթ անել քաղաքում: Ստանալով նրանց հավանությունը՝ դաշնակցական գործիչը հատուկ զգուշացրեց բոլոր մասնակիցներինորևէ սադրանքի չդիմել և կոնֆլիկտի մեջ չմտնել ոստիկանների հետ: Երթը Մաշտոցի պողոտայով շարժվեց դեպի Պռոշյան փողոց՝ կառավարական ամառանոցի մոտ կանգ առնելու, այնուհետև կրկին երթով Ֆրանսիայի հրապարակ վերադառնալու և հանրահավաքը շարունակելու նպատակով:

Հունիսի 3-ին, երբ Իշխան Սաղաթելյանի և ընդդիմադիր մյուս պատգամավորների առաջնորդությամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ կառավարական ամառանոցների մուտքի մոտ հավաքված բազմությունը փորձել էր Դեմիրճյան փողոցով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք, ֆիզիկական ընդհարումներ էին եղել ոստիկանական զորքերի և ցուցարարների միջև, ինչի հետևանքով տուժել էր 60 անձ, այդ թվում ե՛ւ ոստիկաններ, ե՛ւ ցուցարարներ:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում