Միջազգային

Ղրղզստանը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի բոլոր խնդիրները լուծել խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանները տեղի բնակիչների և երկու երկրների սահմանապահների միջև պարբերաբար հակամարտությունների դաշտի են վերածվում: Պատճառը ոչ սահմանազատված տարածքներն են, որտեղ հնարավոր չէ որոշել ինչպես է անցնում պետությունների միջև սահմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում