Միջազգային

Չինաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման անցկացման համար

1 րոպեի ընթերցում

Չինաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին՝ հունիսին Սինգապուրում ընդունելու ԱՄՆ և Չինաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Վեյ Ֆենհեի միջև հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հունիսի 3-ին Ռոյթերսի թղթակցին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ Իդրիս Ալին:

«Չինաստանը պաշտոնապես դիմել է Պենտագոնին՝ այս ամսվա վերջին Սինգապուրում պաշտպանության նախարարներ Օսթինի և Ֆենհեի հանդիպման մասով: Ամերիկյան կողմից ուշադրության կենտրոնում կլինի «մրցակցության կառավարումը», - ասել է ամերիկացի պաշտոնյան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում