ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի խորհուրդը հունիսի 3-ին հաստատել Է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք վերաբերում են տնտեսական հատվածին, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Բելառուսից ֆիզիկական անձանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր Խորհուրդը որոշում Է ընդունել կիրարկել տնտեսական եւ անհատական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք ուղղված են Ռուսաստանին եւ Բելառուսին»,-ասվում Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է ԵՄ-ի խորհրդի կայքում:

ԵՄ-ի այդ պատժամիջոցների շրջանակներում արգելք կսահմանվի Ռուսաստանից նավթահումքի եւ առանձին նավթամթերքների ներմուծան վրա: Նշվում Է, որ նավթահումքից փուլային հրաժարումը կտեւի շուրջ կես տարի, իսկ նավթամքերքներից հրաժարումը՝ մինչեւ ութ ամիս: ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ հավաստվում Է, որ միության առանձին երկրների համար նախատեսված են ժամանակավոր բացառություններ:

Ինչպես հաղորդվել Է, մի շարք պետություններ, մասնավորապես Հունգարիան, հնարավորություն կստանան ինչ-որ ժամանակ հումք ներմուծել «Դրուժբա» խողովակաշարով:

Բուլղարիային թույլատրում են ժամանակավորապես շարունակել Ռուսաստանից նավթի ներկրումը ծովով, իսկ Խորվաթիան կպահպանի առանձին նավթամթերքների ներմուծման հնարավորությունը: Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են SWIFT միջազգային համակարգից ռուսաստանյան երեք բանկերի՝ ««Սբերբանկ»-ի, «Մոսկվայի վարկային բանկի» եւ «Ռոսսելխոզբանկ»-ի անջատում: Բացի դրանցից, համակարգից կբացառեն Բելառուսի զարգացման եւ վերակառուցման բանկը:

Փաստաթղթում ընդգծվում Է, որ ԵՄ-ն նաեւ կընդլայնի մի շարք ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանական սահմանափակումները, «որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության եւ անվտանգության հատվածի տեխնոլոգիական կատարելագործմանը»: Դրանք ներառում են քիմիկատների 80 տեսակ, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար»:

Բացի այդ, ԵՄ-ն արգելք կսահմանի Ռուսաստանին հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ եւ հասարակայնության հետ կապերի ծառայություններ տրամադրելու վրա: Արգելքի տակ կհայտնվեն նաեւ ամպային ծառայությունները: Եվրամիության պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն մի շարք ֆիզիկական եւ իրավական անձինք: Նրանց թվում են՝ ձեռնարկատերերը եւ նրանց ընտանիքների անդամները, Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաեւ պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ եւ մեկ ֆինանսական կազմակերպություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը