ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներն անպատասխան չեն մնա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Եվրամիության ոչ մի պատժամիջոց անպատասխան չի թողնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը՝ պատասխանելով ԵՄ-ում համաձայնեցված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին հարցին։

«Մեր համապատասխան կառույցները կոլեկտիվ կորոշեն, թե ինչ պատասխան կտան»,- ասել է փոխնախարարը:

Հայերեն Русский