Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա․ Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դա է եղել պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի»,- ավելացրեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշեց, որ սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում.

«Մենք կքննարկենք, և, հուսով եմ՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Մայիսի 28-ին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Վարդանյանը: Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում