Միջազգային

Թունիսի նախագահը պաշտոնից արձակել Է 57 դատավորների՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ. Reuters

1 րոպեի ընթերցում

Թունիսի նախագահը պաշտոնից արձակել Է 57 դատավորների՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ. Reuters

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի նախագահ Քայիս Սայիդը պաշտոնից արձակել Է 57 դատավորների եւ նրանց մեղադրել կոռուպցիայի ու այն գործերի հետաքննությանը խոչընդոտելու մեջ, որոնք կապված են ահաբեկչության հետ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ պաշտոնից արձակվածների թվում Է նաեւ Թունիսի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Յուսեֆ Բուզաքերը:

Մարտի 30-ին Սայիդը որոշում Է ընդունել երկրի խորհրդարանն արձակելու մասին: Նա պարզաբանել Է, որ այդ քայլը դարձել Է պատգամավորների գործողության պատասխանը, որոնք տեսակապի ռեժիմով հավաքվել են այն օրինագծին հավանություն տալու նպատակով, որը չեղարկում Է պետության ղեկավարի արտակարգ միջոցներն ու հրամանագրերը: Փետրվարի սկզբին Սայիդը հայտարարել Է Բարձրագույն դատական խորհուրդն արձակելու՝ իր որոշման մասն՝ դրա անդամներին մեղադրելով կոռուպցիայի մեջ:

2021 թվականի հուլիսի վերջին Թունիսում քաղաքական ճգնաժամ բորբոքվեց: Սայիդը հայտարարեց խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու, բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու եւ վարչապետ Հիշամ Մաշիշիի պաշտոնաթողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում