Շվեյցարիան արգելել է Դանիային Piranha III զրահամեքենաներ ուղարկել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի իշխանությունները չեն թույլատրել Դանիային շվեյցարական արտադրության Piranha III 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հաղորդել Է SRF հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Դանիայի իշխանությունները համապատասխան պաշտոնական հարցումն արել են Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարությանը (SECO) եւ մերժում ստացել: SECO-ն հարցումը մերժել Է մի քանի օր առաջ»,-նշում Է SRF-ը:

Միեւնույն ժամանակ SECO-ն որպես այդ որոշման պատճառ նշել Է երկրի չեզոքությունը եւ Շվեյցարիայի օրենսդրությունը:

SRF-ն ընդգծել Է, որ Դանիան, գնելով շվեյցարական զրահատեխնիկան, պարտավորվել Է այն երրորդ կողմին չհանձնել առանց Շվեյցարիայի թույլտվության:

Ավելի վաղ ապրիլին, Շվեյցարիայի իշխանությունները Գերմանիայի թույլ չեն տվել շվեյցարական արտադրության զինամթերք ուղարկել Ուկրաինային «Գեպարդ» զենիթային ինքնագնաց կայանքների համար, որոնք Բեռլինը մտադրվել Էր ուղարկել Կիեւին:

Սակայն, ճշտում Է SRF-ը, առայժմ հայտնի չԷ, թե արդյոք Շվեյցարիան հետագայում Էլ կպահպանի նման դիրքորոշումը. շվեյցարացի քաղաքական գործիչների շրջանում տարբեր տեսակետներ կան այդ հաշվով: Այսպես, Շվեյցարիայի դաշնային խորհրդում եւ Շվեյցարիայի խորհրդարանում առաջարկություններ են հնչել՝ եվրոպական պետություններին թույլատրել որոշակի պայմանների առկայությամբ փոխանցել շվեյցարական սպառազինություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

Նարիշկինը հայտնել է, թե ինչ է քննարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ

ՀՀ դեսպանն ու Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարարը ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի

Փաշինյանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա

Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. Դատախազությունն ամփոփել է 2025-2026 թթ-ի տվյալները

Կրեմլն իրավական հետևանքներ է խոստացել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում