Բուլղարիայում հանդիսավորությամբ բացվել է Շառլ Ազնավուրի հուշարձանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վառնայի «Սոյեդինենիե» հրապարակում հանդիսավորությամբ բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ orer.eu-ի տեղեկացնում է, որ հուշարձանի բացման նախաձեռնության հեղինակները «Ազնավուր» հիմնադրամն և Հայ բարեգործական ընդհանուր միության Վառնայի գրասենյակն են։ Հուշարձանի հեղինակը բուլղարացի քանդակագործ Կրասիմիր Անգելովն է։

Հանդիսավոր ձեռնարկին ելույթներով հանդես են եկել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի կցորդ Իվա Դիկովան, Բուլղարիայի Ինովացիաների եւ զարգացման նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ Իվան Պորտնիխը, Վառնայի տարածաշրջանի մարզպետ Բլագոմիր Կոստեւը, ՀԲԸՄ Վառնայի վարչության պատվո անդամ Լեւոն Համբարձումյանը, ինչպես նաեւ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ, հայ համայնքի տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի այլ ներկայացուցիչներ։

Հուշարձանի օրհնության կարգ է կատարել Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ, Բուլղարիայի թեմի առաջնորդական փոխանորդ, Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը։

Բանախոսները ո ներկայացրել են Ազնավուր երգչին ու արվեստագետին եւ շնորհակալություն հայտնել Վառնայի իշխանություններին՝ այս ձեռնարկին աջակցելու համար։

Հուշարձանին նախորդել էր 20 օր առաջ Ազնավուրին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։

Հայերեն English Español Français Русский Türkçe

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում