Ուկրաինան օրական կորցնում Է 60 – 100 սպանված եւ շուրջ 500 վիրավոր զինվորական. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի օրական մարտական կորուստները կազմում են 60 -100 սպանված եւ շուրջ 500 վիրավոր զինվորական: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեքենսկին մայիսի 31-ին Newsmax հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրադրությունն (Ուկրաինայի) արեւելքում շատ ծանր Է:

Մենք օրական մարտում կորցնում ենք 60-ից մինչեւ 100 սպանված զինվոր եւ շուրջ 500 վիրավոր»,- ասել Է նա: Ուկրաինայի նախագահի հարցազրույցը, որը խոսել Է ուկրաիներեն, եթեր Է դուրս եկել անգլերեն թարգմանությամբ: Զելենսկու պնդմամբ՝ ուկրաինացիները երկրի արեւելյան մասում «պահում են պաշտպանության պարագիծը», իսկ Խարկովի մարզում «հակահարձակվում են եւ ճնշում են գործադում»: Նաեւ Զելենսկին հայտարարել Է, որ Ուկրաինան մտադտիր չԷ զիջել իր տարածքները, բայց դրանց հետ կապված բարդությունները կարող են քննարկվել: «Մենք պատրաստ չենք զիջելու մեր ինչ-որ տարաքծներ, որովհետեւ դրանք մեր անկախությունն են, մեր ինքնիշխանությունը:

Բայց որոշ տարածքների հետ կան որոշակի բարդություններ, մանրամասնություններ: Այդ բարդությունները կարող են քննարկվել»,- ասել Է նա: Զելենսկին հավելել Է, որ «այդ քննարկումներն անհրաժեշտ են, որպեսզի սկսենք լուծել այդ բարդությունները եւ մարտահրավերները դիվանագիտական ուղիներով, այլապես ոչինչ չի ստացվի»: Ուկրաինայի նախագահի հարցազրույցը, որը խոսել Է ուկրաիներեն, եթեր Է դուրս եկել անգլերեն թագմանությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին