Քաղաքականություն

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին

1 րոպեի ընթերցում

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված աշխատանքային զրույցից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 31-ի անելիքները:

«Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, այցելելու ենք տարբեր պետական հաստատություններ՝ ճշգրտելու իրենց դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ, ինչը շատ կարևոր է: Արդեն երեկոյան՝ 19:00-ին, կունենանք հանրահավաք»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ իրենց պայքարը շարունակելու են:

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումն արդեն մեկ ամիս է Երևանում, հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում