Լեհաստանում եւ Բալթյան երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում եւ Բալթյան երեք երկրներում սկսվում Է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին այդ մասին տեղեկացրել Է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը:

Հաղորդվում Է, որ վարժանքները տեղի կունենան մայիսի 30-ից մինչեւ հունիսի 12-ը չորս երկրների եւ Բալթիկ ծովի տարածաշրջանի օդային տարածության օգտագործմամբ: Զորավարժությունների ընթացքում կկատարվեն իրական թռիչքներ: Զինավարժանքները պլանավորվում Է անցակացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ: «Զորավարժություններին մասնակցում են դաշնակիցների ռազմա-օդային ուժերը եւ ցամաքային հրթիռային ստորաբաժանումները, որոնք ղեկավարում եւ կառավարում են ՆԱՏՕ-ի կառույցները»,- տեղեկացրել Է Լեհաստանի հրամանատարությունը:

Վարժանքներին կմասնակցեն զինծառայողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Իսպանիայից: «Զինավարժանքները, որոնք կանցկացվեն Եվրոպայի տարբեր երկրներում, պլանավորվել են՝ ելնելով զանազան եւ իրական իրավիճակային պայմաններից»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ:

Այս տարի զորավարժությունների նպատակն Է «ստորաբաժանումների փոխգործակցության եւ պատրատականության ամրապնդումը, ինչն արդյունքում կուժեղացնի դաշնային երկրների տարածքների, ուժերի եւ բնակչության պաշտպանությունը սպառնալիքներից, հրթիռային կամ օդային գրոհներից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին