ԿԺԴՀ-ում տենդի ախտանիշներով 100 հազար մարդ են հայտնաբերել մեկ օրում. Yonhap

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը առնվազն 100 710 մարդ են հայտնաբերել տենդի ախտանշներով, ապրիլի վերջից այդ դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել Է ավելի քան 3,55 միլիոն: Մայիսի 30-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել Է 3,36 միլիոն մարդ, 188 հազարը բուժում Է անցնում: Մահվան դեպքերի թիվն ավելացել Է մեկով եւ այժմ հասել Է 70-ի: Բացի դանից, Yonhap-ը, վկայակոչելով Չինաստանի աղբյուրներ, հաղորդել Է, որ մայիսի 29-ին Փենյանում մասնակիորեն չեղարկվել Է լոկդանունը:

«Փենյանում աշխատանքն են վերսկսել հանգուցային հիմանրկություններն ու մարմինները: Դատելով ըստ ամենայնի՝ խոսքը վերաբերում Է ոչ լիակատար չեղարկմանը, այլ հսկողության նախազգուշական թուլացմանն այն վայրերում, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրադությունը կայունացել Է, ինչպես (վարվել են) Չինաստանում»,- մեջբերում Է աղբյուրի խոսքը Հարավային Կորեայի գործակալությունը մի այլ հաղորդագրությունում:

Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշերով անձաց վիճակագություն են վարում զանգածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճաով: ԿԺԴՀ-ի բնակչության թվաքանակը կազմում Է մոտավորապես 24 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը