Միջազգային

Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ -ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը Ուկրաինայի, Վրաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի գործընկեր երկրների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 15-16-ը Բրյուսելում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը պաշտպանության նախարարների մակարդակով տեղի կունենա հունիսի 15-16-ը Բրյուսելում։ Հանդիպումը կսկսվի աշխատանքային ընթրիքով, ուր կհրավիրվեն գործընկերները ՝ Վրաստանը, Ուկրաինան, Ֆինլանդիան և Շվեդիան: Ընթրիքը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով», - ասված է դաշինքի հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում