Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվել է երկարատև պատերազմի

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվել է երկարատև պատերազմի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինայում իրավիճակը վերածվում է ձգձգվող պատերազմի և ոչ ոք չգիտի, թե ինչպես և երբ այն կավարտվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Ստոլտենբերգի՝ հունական Capital.gr պորտալին տված հարցազրույցը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է աջակցեն ուկրաինական կողմին։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի: Այս պատերազմը կարող է երկար տևել: Որքա՞ն երկար, ոչ ոք չի կարող ասել, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկար ժամանակ: Եվ այսպես, ես կոչ եմ անում դաշնակիցներին ՝ պատրաստ լինել երկար ժամանակ աջակցություն ցուցաբերելու և մատակարարումներ իրականացնելու: Որովհետև սա ավելի շատ քայքայման պատերազմ է», - ասել է Ստոլտենբերգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում