Սպորտ

ԵԱ-Երևան. Դավիթ Չալոյանը հաղթանակ տոնեց առաջին մենամարտում

1 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Դավիթ Չալոյանը հաղթանակ տոնեց առաջին մենամարտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրվա ցերեկային մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան մրցաշարի գերծանր քաշային բռնցքամարտիկների պայքարում Դավիթ Չալոյանի առաջին մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն էր: Չալոյանը հաղթական տոնեց 5:0 հաշվով:

Ավելի վաղը Հայաստանի հավաքականի կազմում հաղթել էին նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ):

Երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում