Սպորտ

Գեղարքունիքցի աշակերտները մասնակցեցին «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնությանը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքցի աշակերտները մասնակցեցին «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնությանը

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի մարզադահլիճում տեղի է ունեցել «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Գեղարքունիքի մարզի՝ մտավոր սահմանափակումներով երեխաներից կազմված թիմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, առաջնությունը նպատակ ուներ նպաստել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի տարածմանը մտավոր սահմանափակումներով (հատուկ մարզիկներ) եւ առանց մտավոր սահմանափակումների անձանց շրջանում: Կարեւոր խնդիրներից է նաեւ հատուկ մարզիկների ֆիզիկական պատրաստության բարձրացումը, «Միացյալ սպորտ» (UNIFIED SPORT) գաղափարի կիրառումն ու զարգացումը: «Առաջնությանը մասնակցեց նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Կարմիրգյուղի թիվ 1 եւ 2 , Գավառի թիվ 2 միջնակարգ, Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1 եւ Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցների աշակերտները: Թիմին ուղեկցում էր Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ստյոպա Սարգսյանը:

Մրցակից զույգերը որոշվեցին վիճակահանությամբ: Առաջնությունն անցկացվեց օլիմպիական համակարգով: Եզրափակիչ փուլ դուրս եկած թիմերի մրցումներն անցկացվեցին շրջանաձեւ: Ծավալվեց հետաքրքիր պայքար: Մրցաշարն ուներ նաեւ ուսուցողական բնույթ: Մրցումներին մասնակցած բոլոր աշակերտները պարգեւատրվեցին մեդալներով եւ դիպլոմներով, իսկ մարզերի ներկայացուցիչներին հանձնվեցին պատվոգրեր: Առաջնությանը ներկա էր հանրաճանաչ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Երեխաները մեծ տպավորությամբ եւ կրկին հանդիպելու ակնկալիքով վերադարձան տուն»,-նշեց Գեղամ Չարվադարյանը:

Խոսրով Խլղաթյան

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Սպորտ

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Սպորտ

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

Սպորտ

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Սպորտ

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Կարատե, քիք-բոքսինգ և  մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

Սպորտ

Կարատե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում