ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի 10 մետր ատրճանակ 60 կրակոց ձևում Կարապետյանը 576 միավոր և գրավեց 9-րդ տեղը: Հայ հրաձիգին միայն մեկ միավոր չբավարարեց եզրափակիչ դուրս գալու համար:
Հուլիսի 27-ին պայքարի մեջ էր մտել նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, ով որակավորման փուլում միայն 26-րդ էր: Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն նաև մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: