Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը մեկնարկեցին Փարիզ-2024-ում:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`  Փարիզի Bercy արենայում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարի 2-րդ ենթախմբում էին ընդգրկված նաև երկու Դավթյանները:

Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ստացավ 14.666 միավոր: Իսկ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում արժանացավ 14.733  միավորի: 

Մարմնամարզիկների վերջնական արդյունքները հայտնի կլինեն Երևանի ժամանակով երեկոյան 22:00-ից հետո, երբ իրենց ելույթները կավարտեն նաև 3-րդ ենթախմբում ընդգրկված մարզիկները:

Մարմնամարզության հավաքականի ելույթներին տրիբունայից հետևում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից իրենց ելույթներն ավարտեցին նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը: 

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում