Սպորտ

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին Հայաստանն ունի 4 մասնակից:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`  Երևանի ժամանակով 13:00-ից սկսած պայքարի մեջ են մտնում 100 մետր բատերֆլյայ մարզաձևի մասնակից կին լողորդները, այդ թվում և Վարսենիկ Մանուչարյանը:

Հայաստանի ժամով 14:30-ին որակավորման փուլի մրցաշարին կմասնակցի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Եվ արդեն 17:30-ից եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն մարմնամարզիկները` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգԷլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), ՎահագնԴավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), ՄալխասԱմոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), ԱրսենՀարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ ԱնդրանիկԿարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և ՎարսենիկՄանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը: 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում