Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող թիմի մարզիկներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով Հայաստանի թիմի ողջույնի տեսանյութը։

«Ամենայն հաջողություն Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկներին։

Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին խաղերը հյուրընկալելու և դրանք հիանալի դարձնելու ջանքերի համար», - նշված է Միրզոյանի գրառման մեջ: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում