Երևանում կանցկացվի ժամանակակից արվեստի Armenia Art Fair-ը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համախմբելով արվեստագետներին, ոլորտի գիտակներին ու միջազգային հանրահայտ համադրողներին՝ «Արմենիա Արտ Ֆեյր»-ը Երևանում սկսելու է ժամանակակից արվեստի շաբաթը, որի շրջանակում կցուցադրվեն Հայաստանում, Կովկասում և այլ տարածաշրջաններում ստեղծագործող արվեստագետների աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Արտ Ֆեյր»-ից, փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին «Երևան Էքսպո» կենտրոնում։

«Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո, նոր պայմաններին հարմարվելով, Արմենիա Արտ Ֆեյրը վերադառնում է՝ սիրով ընդունելով ինչպես իր նախկին միջոցառումներին մասնակցած հայտնի արվեստագետներին, այնպես էլ նոր մասնակիցներին տարածաշրջանից: Արմենիա Արտ Ֆեյրը եզակի միջոցառում է՝ բացահայտելու ժամանակակից արվեստը և արվեստագետներին Հայաստանից, Կովկասից և այլ տարածաշրջաններից, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից ու Ասիայից: Այն հարմար հարթակ է թե´ կայացած պատկերասրահների, թե´ նորեկների համար, բաց և դինամիկ միջավայր, որտեղ հավաքորդներն ու հանրությունը կարող են խելամիտ գնով արվեստի բարձրորակ գործեր ձեռք բերել:

Արմենիա Արտ Ֆեյրին որպես գլխավոր գործընկեր միացել է Ամերիաբանկը` նպաստելով, որ հայ հասարակությունը հաղորդակից դառնա ժամանակակից արվեստի գործերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2022 թվականին «Արմենիա Արտ Ֆեյր»-ն առանձնանալու է Հոնկոնգի Hanart TZ պատկերասրահի հետ համատեղ ներկայացվող չինացի ժամանակակից արվեստագետների աշխատանքների՝ երկար սպասված ցուցադրությամբ։

«Այս տարվա «Կրթություն և մշակույթ» ծրագիրը՝ արվեստի փորձագետների և ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ, անդրադառնալու է տարածաշրջանի զարգացման կարևոր հարցերին և միտումներին համաշխարհային արվեստի համատեքստում: Ծրագիրը վարում և ղեկավարում է բրիտանացի արվեստի փորձագետ և գրող դոկտոր Իյեն Ռոբերթսոնը:

Արմենիա Արտ Ֆեյրի «Հանդիպի´ր գալերիստներին» հարթակի շրջանակում հայտնի միջազգային պատկերասրահների հիմնադիրներն ու ղեկավարները ժամանակակից արվեստի միտումների վերաբերյալ սեմինարներ կվարեն: Մասնավորապես, խոսնակների թվում են Սունդարամ Թագորը՝ արվեստաբան, գալերիստ (արվեստի գիտակ) և մրցանակակիր կինեմատոգրաֆիստ, Չանգ Ցոնգ-Զունգը՝ համադրող, «Hanart TZ» պատկերասրահի գեղարվեստական ղեկավար և հնդկա-չինական «West Heavens» մշակութային փոխանակումների ծրագրի նախաձեռնող, Ջանեթ Ռեդին՝ ժամանակակից արվեստի մասնագետ, Լոնդոնի և Դուբայի «Janet Rady Fine Art» պատկերասրահի հիմնադիր։

Արմենիա Արտ Ֆեյր 2022-ը նաև կանդրադառնա «Արվեստ և տեխնոլոգիա» թեմային՝ բացահայտելու անալոգայինի և թվայինի, տեսողական պատկերների, նյութի, ձայնի և տեխնոլոգիայի խաչաձևումները ժամանակակից արվեստի պրակտիկայում՝ կենտրոնանալով չփոխարկվող նշանների (non-fungible token, NFT) և արվեստի թվայնացման վրա:

«Ուշադրության կենտրոնում» ձևաչափի շրջանակում կքննարկվի «Մշակութային կայունությունը և շահույթ չհետապնդող հատվածի դերը տարածաշրջանային և ազգային արվեստի զարգացման գործում» թեման: Կլոր սեղանի հիմնական բանախոսները կլինեն Բելգիայում գործող «Բողոսյան» հիմնադրամից Ժան Բողոսյանը և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն Նազարեթ Կարոյանը։

Արմենիա Արտ Ֆեյր 2022-ի ընթացքում տեղի կունենա Իյեն Ռոբերթսոնի «Հայ ժամանակակից արվեստի ուղեցույց» գրքի շնորհանդեսը. գրքի ստեղծմանը մասնակցել է նաև Նազարեթ Կարոյանը։ Գիրքը հրատարակել է «Արմենիա Արտ Ֆեյր» արվեստի հիմնադրամը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ:

Արմենիա Արտ Ֆեյրի շրջանակում կբացվի 2 գործընկերային ցուցահանդես՝ լիբանանահայ գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Ետալեանի «Ասիմետրիկ բալանս» ցուցահանդեսը՝ «ՀԲԸՄ Հայաստան»-ի գրասենյակում, և Կատարինա Մադերթաների «Տնից լավ տեղ չկա» ցուցահանդեսը՝ «Դալան» պատկերասրահում»,- հայտնում են փառատոնից։
Հայերեն Español

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը