Միջազգային

Գուտերեշը զգուշացնում է նոր «սառը պատերազմի» վտանգի մասին

2 րոպեի ընթերցում

Գուտերեշը զգուշացնում է նոր «սառը պատերազմի» վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը կանգնած է նոր «միջուկային երանգով» սառը պատերազմի և ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճի սպառնալիքի առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը։

«Մերձավոր Արևելքից մինչև լուրջ միջուկային երանգով նոր «սառը պատերազմի» սպառնալիք, ահաբեկչությունից և ներքին վեճերից հնագույն դժգոհությունների շուրջ, մինչև ծայրահեղ ազգայնականության պայթյուն, որն անտեսում է հիմնական ճշմարտությունը, որ միջազգային լուծումները միշտ լավագույնն են ազգային շահերի համար․ այս մարտահրավերներից յուրաքանչյուրը դարձել է մեր աշխարհի բաժանման ևս մեկ նշան»,- ասաց նա։

Աշխարհին սպառնացող այլ սպառնալիքների թվում Գուտերեշը նշել է կլիմայի փոփոխությունը, աճող սոցիալական անհավասարությունը, սովի և հիվանդությունների տարածումը: «Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ես պետք է ձեզ ասեմ, որ դուք մուտք եք գործում վտանգներով լի աշխարհ: Մենք բախվում ենք հակամարտությունների և բաժանումների այնպիսի մասշտաբների, որոնք չեն երևացել տասնամյակների ընթացքում՝ Եմենից Սիրիա, Եթովպիայից մինչև Սահել», - ասել է նա։ Հատուկ անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը, որը, նրա խոսքերով, «մեծ տառապանք, ավերածություններ և մահ է պատճառում»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում