Աշխարհում փախստականների եւ ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում փախստականների եւ նեքին տեղահանված անձանց թիվը, որոնք լքել են իրենց տները զինված հակամարտությունների, բռնության եւ հետապնդումների պատճառով, առաջին անգամ գերազանցել Է 100 միլիոնը: Մայիսի 23-ին այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված են եղել փախչելու հակամարտություններից, բռնությունից եւ հետապնդումներից, գերազանցել Է 100 միլիոնի շշմեցուցիչ նշագիծն ամբողջ պատմության մեջ առաջին անգամ»,- նշել են ՄԱԿ-ի վարչությունում:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ 2021 թվականի վերջին «աշխարհում հարկադիր տեղահանված մարդկանց թիվն աճել Է մինչեւ 90 միլիոն բռնության նոր ալիքների կամ ձգձգվող հակամարտությունների պատճառով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Կոնգոյի Դեմոկրատական Հարապետությունը, Մյանման, Նիգերիան եւ Եթովպիան»: Բացի դրանից, 2022 թվականին Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրեցին «8 միլիոն մարդու տեղահանման այդ երկրի ներսում, նաեւ արձանագրվել Է ավելի քան 6 միլիոն փախստական»:

«Հարյուր միլիոնը դաժան թիվ Է, որը միաժամանակ սթափեցուցիչ Է եւ անհանգստություն հարուցող: Դա ռեկորդ Է, որը երբեք չպետք Է սահմանվի»,- հայտարարել Է ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Նա հիշեցրել Է, որ հումանիտար օգնությունը փախստականներին եւ ներքին տեղահանված անձանց իրենից ներկայացնում Է խնդրի «ցավամոքիչ, այլ ոչ թե բուժում»: «Միտումը փոխելու համար միակ պատասխանը կարող Է լինել խաղաղության եւ կայունության հաստատումը»,- եզրափակել Գրանդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը