Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Խոր վշտով տեղեկացա Գերագույն խորհրդի 3 գումարման պատգամավոր, 1991-1992 թթ. գյուղնախարար, պետական կառավարման համակարգում երկարամյա գործունեություն ծավալած Յուրի Ջավադյանի մահվան մասին:

Անգնահատելի է նրա ներդրումը մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի կայացման ու ջրային ռեսուրսների կառավարման գործում: Նա երկար տարիներ իր փորձն ու գիտելիքները կիսել է երիտասարդ մասնագետների հետ՝ այդպիսով նպաստելով վերը նշված բնագավառներում անհրաժեշտ կադրերի համալրմանը: Նրա ուշադրության կենտրոնում էր նաև Սևանա լիճը, որի հիմնախնդիրների լուծման գործում ևս ունեցել է զգալի ավանդ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և կիսում նրանց վիշտը»:
Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում