Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը պնդում է, որ 2014-ին իրեն Քարվաճառ դիվերսիայի է ուղարկել փոխվարչապետ Ալի Հասանովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014-2020 թվականներին բանտարկված Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը ուշագրավ տեղեկություններ է հայտնել 2014 թվականին Քարվաճառում իրականացրած դիվերսիոն գործողությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շահբազ Գուլիևը «Xural TV»-ի ուղիղ եթերում պնդել է, որ իրեն և Դիլհամ Ասկերովին Քարվաճառ են ուղարկել Ադրբեջանի այն ժամանակվա փոխվարչապետ Ալի Հասանովի հրամանով։

«Մեզ Քարվաճառ ուղարկեցին հենց Ալի Հասանովի սենյակից։ Նրանք մեզ զենք, նռնակներ տվեցին ու ճանապարհեցին։ Նրանք կանչեցին ինձ ու ասացին՝ «Պետությունը քո կարիքն ունի»: Սկզբում ցանկանում էին ինձ միայնակ ուղարկել։ Ես ասացի՝ «Դիլհամն այդ վայրերն ավելի լավ գիտի»։ Այն ժամանակ Դիլհամը Շամքիրում ոստիկանների հետ խնդիրներ ուներ։ Նրան հանեցին բանտից ու ստիպեցին ուղեկցել ինձ»,- ասել է Գուլիևը։

Նրա խոսքով՝ ձայներիզը, որը նա մի անգամ ցույց է տվել Հասանովին, ավելի ուշ նրան հայերն են ցույց տվել, երբ արդեն ձերբակալվել էր Արցախում։

2014 թվականի հունիսի 29-ին զինված վիճակում ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն ապօրինաբար հատել էին Արցախի Հանրապետության պետական սահմանը, այնուհետև առևանգել և սպանել են 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանին։ Ասկերովին ու Գուլիևին ուղեկցել է երրորդ անձ՝ Հասան Հասանովը, ով Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել էր ՀՀ բանակի մայոր Սարգիս Աբրահամյանին և լրջորեն վիրավորել է նրա ուղեկից Կարինե Դավթյանին։ Ասկերովն ու Գուլիևը ձերբակալվել են Արցախի ոստիկանության և զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում, իսկ Հասանովը սպանվել է Պաշտպանության բանակի դիրքապահների հետ փոխհրաձգության հետևանքով։ Արցախի դատարանն Ասկերովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ 2020-ի դեկտեմբերի 14-ին հայկական կողմն հանձնել է Ասկերովին և Գուլիևին գերիների փոխանակման շրջանակում:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա