Միջազգային

15 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն Բիշքեկում Եվրասիական տնտեսական համաժողովին

2 րոպեի ընթերցում

15 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն Բիշքեկում Եվրասիական տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 15 պետություններից շուրջ 1,7 հազար մարդ կմասնակցի Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին: Մայիսի 20-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Արզիբեկ Կոժոշեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական համաժողովին կմասնակցի մոտավորապես 1,7 հազար մարդ»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հայտնի Է Լատինական Ամերիկայից եւ Հարավ - արեւելյան Ասիայից տասը պետությունների ներկայացուցիչներ մասին, որոնք կազմակերպիչներին պաշտոնապես ծանուցել են միջոցառմանը մասնակցելու մասին: Բացի դրանից, շարունակել Է նախարարների կաբինետի փոխնախագահը, համաժողովում կնեկայացվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ ) կազմի մեջ մտնող բոլոր երկրները:

Դրանք են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Բարձրաստիճան հյուրերի ցուցակում Է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը: Եվրասիական տնտեսական համաժողովը կկայանա մայիսի 26-ին Ղրզստանի մայրաքաղաքում: Միջոցառումը կբաժանվի մի քանի խմբերի: Դրանց մասնակիցները կքննարկեն եվրասիական ինտեգրացման ռազմավարական զարգացման հեռանկարները գլոբալ փոփոխությունների դարաշրջանում, ֆինանսական զարգացման եւ մակրոկայունության, Էներգետիկական եւ տրանսպորտային ոլորտներում գործունեության ակտիվացման, թվայնացման հարցերը, ինչպես նաեւ իրադրությունը միության անդամ պետությունների արդյունաբերության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում