Միջազգային

Մակրոնը չի բացառել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրների վրա

1 րոպեի ընթերցում

Մակրոնը չի բացառել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրների վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան չի բացառում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ընդունելով Մոլդովայի նախագահ Մայա Սանդույին:

«Մերձդնեստրի վերջին միջադեպերը ցույց են տալիս, որ չի կարելի բացառել հակամարտության տարածումը հարեւան երկրների վրա», - ասել է Մակրոնը:

Նրա խոսքով ՝ Ֆրանսիան մտադիր է հատուկ ուշադրությամբ հետևել տարածաշրջանային անվտանգության իրավիճակին եւ Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած հնարավոր ոտնձգությանը:

«Ուկրաինայի հակամարտությունը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի, այդ թվում ՝ Մոլդովայի համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում