Հասարակական

Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը 277 է

1 րոպեի ընթերցում

Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը 277 է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փողոցներում վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը ժամը 10.45-ի դրությամբ 277 է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքացիները բերման են ենթարկվել հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերիզինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Ընդդիմությունը մայիսի 18-ի առավոտից անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում