Միջազգային

ԱՄՆ-ն ուսումնասիրում Է Ուկրաինայից եգիպտացորենի եւ ցորենի արտահանման ուղիները. CNN

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ուսումնասիրում Է Ուկրաինայից եգիպտացորենի եւ ցորենի արտահանման ուղիները. CNN

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մշակում են Ուկրաինայից ցորենի եւ եգիպտացորենի արտահանման տարբերակները: Մայիսի 17-ին այդ մասին հաղորդել CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Վաշինգտոնն ուսումնասիրում Է ծովով, օդով եւ երկաթուղիներով պարենի դուրս բերման լայն սպեկտրի անվտանգ ուղիներ, ընդ որում քննարկվում են տարբերակներ ինչպես հաշվի առնելով Ռուսաստանի կողմից հավանությունը, այնպես Էլ առանց դրա: Սույն հարցում հանգուցային խաղորդներից մեկը, հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Թուրքիան Է, որը ներգրավված Է ՌԴ-ի հետ այդ ասպեկտի շուրջ բանակցություններում: Նշվում Է, որ հիշյալ խնդիրը քննարկման հիմնական թեման կդառնա ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱՄՆ-ի նախաձեռնած պարենային անվտանգության խորհրդաժողովում:

Այդ համաժողովը տեղի կունենա մայիսին համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի նախագահության շրջանակներում: Դրան մասնակցելու համար Նյու Յորք կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, սպասվում են Թուրքիայի, Պակիստանի եւ այլ երկրների, որոնց անուններն առայժմ չեն հայտնում, ԱԳ նախարարությունների ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում