Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ արարողությունը հեռարձակվել է Yle հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Քիչ առաջ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, ով պետական այցով գտնվում է Ստոկհոլմում, ուղիղ եթերում պաշտոնապես հաստատել է դաշինքին միանալու երկրի խորհրդարանի ընդունած որոշումը։

Ֆինլանդիայի խորհրդարանը մայիսի 17-ին կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը, 188 պատգամավոր կողմ է քվեարկել, ութը դեմ են եղել դիմումին։ Մայիսի 17-ին Շվեդիայի կառավարությունը հաստատեց ՆԱՏՕ-ին անդամակցությունը, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդն ստորագրեց ՆԱՏՕ-ի դիմումը։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ փաստաթղթերը Բրյուսելին կփոխանցեն մայիսի 18-ին։

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները