Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նամակում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության մեջ Ձեր հարուստ փորձը կշարունակի ծառայել Ղազախստանի կյանքում կարևոր փոփոխությունների իրականացման ու միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման շահերին։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության ողջ շրջանակին նոր լիցք հաղորդելուն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն մեխանիզմների և բազմակողմ կառույցների շրջանակներում։

Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում