Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու «զգալի վնասի» մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու «զգալի վնասի» մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի՝ անդամակցության վերաբերյալ հայտարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին էական վնաս կհասցնի Հյուսիսային Եվրոպայի անվտանգությանը և ընդհանուր Եվրոպա մայրցամաքին»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում