Լիբանանում ընդդիմադիր քրիստոնեական կուսակցությունը 20 տեղ Է նվաճել խորհրդարանում. Reuters

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիբանանյան ուժեր» (ԼՈՒ) աջ արմատական քրիստոնեական կուսակցությունը, որը գլավորում Է ընդդիմությունը, 20 տեղ Է նվաճել Պատգամավորների պալատում Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին այդ մասին Reuters գործակալությանը հայտնել Է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Անտուանետ Ջաաջաան: «Մեր թեկնածուները հավաքեցին 20 ձայն, եւ այժմ կփորձենք մյուս համայնքներից մեր դաշնակիցների հետ մեկտեղ ուժեղ խորհրդարանական դաշինք ստեղծել»,- ասել Է նա:

«Լիբանանյան ուժեր» կուսակցությունը գլխավորում Է Սամիր Ջաաջաան՝ քրիստոնեական զինված կազմավորումների նախկին հրամանատարը 1975 – 1990 թվականների քաղաքացիական պատերազմի շրջանում: Նա ինք չի մասնակցել խորհրդարանի ընտրություններին, բայց կարող Է իր թեկնածությունն առաջադրել օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում: ԼՈՒ-ի առաջնորդը նախընտրական արշավի ընթացքում առաջադրել Է շիաների «Հըզբոլլահ» կուսակցության գլխագորած գերիշխող իրանամետ ուժերից ազատագրման կարգախոսը: Քրիստոնեական ընտրատարածքներում 16 ձայն Է ձեռք բերել Ազատ հայրենասիրական շարժումը (ԱՀՇ), որը պաշտպանում Է Լիբանանի նախագահ Միշել Աունին:

Անցյալ ընտրություններում ԱՀՇ-ն 18 տեղ ուներ Պատգամավորների պալատում, բայց շիաների «Ամալ» եւ «Հըզբոլլահ» կուսակցությունների հետ մեկտեղ դրա առաջնորդ Ջեբրան Բասիլին հաջողվել Էր խորհրդարանում ստեղծել խորհրդարանական կոալիցիա 68 պատգամավորներից: Մայիսի 15-ին ԱՀՇ-ի առաջնորդը հայտարարել Է, որ Աունի կողմնակիցնեը կրկին խոշոր դաշինք կունենան խորհրդարանում: Քրիստոնյա քաղաքական գործչի խոսքով՝ ԱՀՇ-ն «դիմակայել Է ոչ թե ԼՈՒ ընդդիմադիր կուսակցությանն, այլ այն նպատակամետ արշավին, որը նրա դեմ վարում են ԱՄՆ-ը եւ Իսրայելը»: «Նրանք (ԱՄՆ-ը) կազմակերպել են տնտեսական շրջափակում եւ սահմանել պատժամիջոցներ, իսկ ընտրություններից առաջ օգտագործել են տարածաշրջանային տերություններից միջոցներ ընտրողների ձայները գնելու համար»,- ասել Է Բասիլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ