Միջազգային

G7-ի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն

1 րոպեի ընթերցում

G7-ի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին ասվում է G7-ի հայտարարության մեջ:

G7-ի երկրների ԱԳ նախարարները հայտնել են, որ շարունակելու են մատակարարել զենք Ուկրաինային «այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»:

Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայում իրադրությունը բարդացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ գնաճի պատճառ դառնալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում