Շվեդիան կփորձի համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Բեռլինում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման հիմնական նպատակն է՝ համոզելու Թուրքիային վերանայել դիրքորոշումը Շվեդիայի ու Ֆինլանդիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հարցում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Լինդեն հայտնել է Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամների զգալի մասն իր աջակցությունն է հայտնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»՝ նկատի ունենալով Քրդական բանվորական կուսակցության անդամներին: Կուսակցությունն Թուրքիայում հայտարարվել է ահաբեկչական և արգելվել է նրա գործունեությունը:

Հայերեն Русский

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանը. վարչապետի նոր նշանակումը

Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ Թվայնացման խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ

Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Ռումինիայում հերթական անգամ ԱԹՍ է ընկել՝ առաջացնելով հրդեհ

Ալբանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է