Միջազգային

Ֆինլանդիայի նախագահը Բայդենի հետ քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի նախագահը Բայդենի հետ քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ու Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին Ֆինլանդիայի նախագահը տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ես խոսեցի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հաջորդ քայլերի մասին: Ֆինլանդիան խորապես բարձր է գնահատում ԱՄՆ-ի ամբողջ անհրաժեշտ աջակցությունը»,- նշել է Սաուլի Նիինիստոն:

Նա նշել է, որ համատեղ հեռախոսազրույցի ընթացքում իրենք խորը մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի պատերազմի առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում