Միջազգային

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բն Զայեդ Ալ֊Նահյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բն Զայեդ Ալ֊Նահյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 73 տարեկանում մահացել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահԽալիֆա բին Զայեդ Ալ֊Նահյանը: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է երկրի WAM լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։

«Նախագահի գործերի նախարարությունն ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ եւ իսլամական ազգերին եւ ամբողջ աշխարհին հայտարարում Է ազգի առաջնորդ, նրա հովանավոր, Նորին Գերազանցություն շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ֊Նահյանի, պետության նախագահի մահվան մասին, որը վախճանվեց այսօր՝ ուրբաթ օրը, մայիսի 13-ին»,- ասված Է հրապարակված հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում