«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա ութերորդ համարի ներքո
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա ութերորդ համարի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչը, որը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, տեղի կունենա մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո»մարզահամերգայինհամալիրում:
Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես կգանՇվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունի պատվիրակները:
Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրության մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետզրույցումՌոզա Լինը նշել էր, որ «Snap»-ը գրել է իր համար ծանր հոգեվիճակում, և ստեղծագործական գործընթացն, ասես, թերապիա է եղել: «Հաղթահարել եմ այդ փուլը՝ այս երգով: Երգի գլխավոր ուղերձն այն է, որ դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ է հաղթահարել՝ քեզ մի փոքր ավելի գնահատելով, սիրելով ու արժևորելով»,- ասել էր երգչուհին: