Միջազգային

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները

1 րոպեի ընթերցում

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ խոսք Է գնացել այդ թվում Ուկրաինայի իրադրության «գլոբալ հետեւանքների» մասին, «առանձնապես Էներգակիրների գների եւ պարենային անվտանգության համար»: Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ եւ բազամակողմ ուղիներով հետագա համագործակցության շուրջ այդ մարտահրավերների համակարգված պատասխանի համար՝ առավել խիստ տուժած (պետություններին) օգնելու նպատակով, հատկապես Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում»:

Թրյուդոն եւ Մակրոնը նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները եւ «համաձայնության են եկել ուկրաինական կողմի հետագա աջակցության համար գործընկերների եւ դաշնակիցների հետ համակարգումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում