Քաղաքականություն

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպման վայրն ու ժամկետները

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպման վայրն ու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը պլանավորված է անցկացնել հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ ենք ունեցել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու հարցով: Եվ, կարծես, փոխվարչապետ Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպում տեղի կունենա հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով, ինչպես նաև կա պայմանավորվածություն, որ կրկին Մոսկվայում նույն օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով»,- ասել է Միրզոյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում