Արցախում կխստացվեն ներքին կարգուկանոնի պահպանման մեխանիզմները. Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մայիսի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, ի թիվս օրակարգային այլ հարցերի՝ երկրի ղեկավարն անդրադարձել է վերջին շրջանում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունների, մասնավորապես՝ անսթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով տեղի ունեցող ողբերգական պատահարների և խուլիգանական դրդումներով հանցագործությունների թվի աճին` դրանք համարելով անընդունելի և անթույլատրելի:

«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք` միտված ներքին կարգուկանոնի պահպանմանը և այսօր որոշումներ կայացնենք: Եթե ոստիկանության աշխատակցի վրա կրակում են անսթափ վիճակում գտնվող վարորդից կարգ պահպանել պահանջելու պատճառով, նշանակում է` այդ կրակոցն ուղղված է եղել պետության դեմ»,- ասել է նախագահը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե արտաքին անվտանգության առումով կան հստակ արտաքին երաշխիքներ ու մեխանիզմներ, ապա ներքին կարգուկանոնի պահպանման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են իշխանությունները: Այդ համատեքստում՝ երկրի ղեկավարն իրավապահ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է ծրագիր մշակել և խստացված ռեժիմով ստուգումներ իրականացնել` անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված պատասխանատվության բոլոր միջոցները:

Նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Արցախում օրենքի առջև արտոնյալներ չպետք է լինեն, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք խիստ օրինակելի աշխատանքային ու էթիկական վարք պետք է դրսևորեն:

«Մեր ամենամեծ առավելությունը պետք է լինի երկրի ներքին կարգապահությունը: Եթե խոսում ենք ժողովրդագրության աճի, սոցիալական ու զարգացման ծրագրերի մասին, ապա պետք է հետևողական լինենք նաև օրենքի գերակայության հարցում և ապահովենք բնակչության ներքին անվտանգությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը՝ հանձնարարելով համապատասխան մեխանիզմներով ավելի խստացնել դրսևորվող ապօրինի գործողությունների դեմ պայքարը:

Նիստում քննարկվել են նաև տեղահանված բնակչությանը տրվող բնակվարձերի և այլ սոցիալական ծրագրերի վերանայմանն առնչվող հարցեր: Նախագահ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ պետք է պետական ծրագրերում հաշվի առնել նրանց կենսական շահերն ու իրական խնդիրները` որոշումները կայացնելով այդ համատեքստում:

Օրակարգի համաձայն՝ հատուկ ուշադրության են արժանացել ներքին և արտաքին մի շարք մարտահրավերների վերաբերող այլ խնդիրներ ևս:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում