ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արժանացել է Ապագա նորարարություն գագաթնաժողովի մրցանակի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 11-ին Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով Դուբայում մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին (Future Innovatiօn Summit 2022), որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը եւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը:

«Նա բարձրաձայնել է ոլորտի համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ տարբեր տարիների գրանցած արդյունքները եւ հավաստիացրել, որ դրանք իրենց գործունեությամբ փոխել են աշխարհի տնտեսության զարգացման ուղին եւ արդյունաբերական 4-րդ հեղափոխության հիմք դրել:

Հակոբ Արշակյանն ընդգծել է այն փաստը, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նորագույն տեխնոլոգիաների ոլորտում զգալի հաջողություններ է գրանցում հատկապես օդատիեզերական ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջազգային համագործակցության առումով նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը եւ հավելել. «Հայաստանը վայր է, որտեղ կարող ես գտնել նոր հնարավորություններ»: Այժմ Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 27.000 մասնագետ կա, եւ այս թիվն օրեցօր աճում է: Առկա ցուցանիշները հաշվի առնելով՝ նա արձանագրել է, որ 2030թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի 5 անգամ: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ոլորտի կայուն զարգացման համար կա բավարար հնարավորություն եւ ներուժ:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել մեր երկրում գործող ավելի քան 2000 ընկերությունների գործունեության մասին, նշել 2015-2021թթ. հայկական տեխնոլոգիական ընկերությունների արձանագրած ցուցանիշները, որոնք շարունակաբար աճ են գրանցել:

ԱԺ փոխնախագահըներկաներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Երեւանում կայանալիք գիտական ամենահայտնի Starmus VI միջազգային փառատոնին:

Նշվում է, որ այնուհետեւ ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող տեսահոլովակ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արժանացել է Ապագա նորարարություն գագաթնաժողովի մրցանակի:

Հայերեն العربية Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ